Դեկտեմբերի 11-ի հանձնաժողովի նիստ
06/12/2013
2013 թվականի դեկտեմբերի 11-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի դահլիճում տեղի կունենա հանձնաժողովի նիստ, որտեղ կքննարկվի..
Նախագիծ
Օ Ր Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ
11 դեկտեմբերի, 2013թ ժամը՝ 11:00 - ին
1. «ԲԻԷՍԲԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «ԳՆԴԵՎԱՆՔ» փոքր հիդրոէլեկտրակայանում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա տրամադրելու մասին
Զեկուցող` Ս.Շահինյան
2. «ՍՏԵԿ ԷՆԵՐԳՈ» փակ բաժնետիրական ընկերությանը «Սահակյան ՓՀԷԿ-1» փոքր հիդրոէլեկտրակայանում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա տրամադրելու մասին
Զեկուցող` Ս.Շահինյան
3. Անհատ ձեռնարկատեր Օֆելյա Պարսամյանին հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի լիցենզիա տրամադրելու մասին
Զեկուցող` Գ.Գևորգյան
4. «ՄԻԿԱ ԷԿԻՍԵՐՎԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը համարների զբաղեցման թույլտվություն տրամադրելու մասին
Զեկուցող` Գ.Գևորգյան
5. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի մայիսի 8-ի №154Ա որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին
Զեկուցող` Գ.Գևորգյան
6. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2011 թվականի նոյեմբերի 23-ի №555Ա որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին
Զեկուցող` Գ.Գևորգյան
հանձնաժողովի նախագահ` Ռ.Նազարյան