Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հաղորդագրություններ

Օրենսդրական փոփոխություններ

22/03/2021

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հիմնարար նշանակություն ունեցող հանրային շահերի պաշտպանության սահմանադրաիրավական մանդատի իրագործման ուղղված խնդիրների առավել համակողմանի և արդյունավետ լուծումների ապահովման, հանրային ծառայություններից օգտվող սպառողների և ոլորտի կարգավորվող անձանց շահերի հավասարակշռման ու վերջիններիս նկատմամբ խտրականության բացառման անհրաժեշտությունից ելնելով՝ հանձնաժողովը մշակել է «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը` հիմնավորումներով։

Նշված օրենքների նախագծերը տեղադրված են իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ հետևյալ հղումներով.
https://www.e-draft.am/projects/3117

https://www.e-draft.am/projects/3115

https://www.e-draft.am/projects/3114