Սույն թվականի դեկտեմբերի 9-ից 10-ը Երևանի Կոնգրես հյուրանոցում կկայանա Էներգետիկ Կարգավորող հանձնաժողովների ասոցացիայի (ERRA) սակագնային կոմիտեի նիստը
09/12/2013
Սույն թվականի դեկտեմբերի 9-ից 10-ը Երևանի Կոնգրես հյուրանոցում կկայանա Էներգետիկ Կարգավորող հանձնաժողովների ասոցացիայի (ERRA) սակագնային կոմիտեի նիստը, որին մասնակցում են ERRA անդամ երկների պատվիրակներ Հայաստանից, Ալբանիայից, Ղրղզստանից, Հունգարիայից, Լատվիայից, Լիտվայից, Թուրքիայից, Մակեդոնիայից, ինչպես նաև ներկայացուցիչներ ԱՄՆ կարգավորող հանձնաժողովների ազգային ասոցացիայից (NARUC) և ERRA-ի քարտուղարությունից: Նախատեսվում է քննարկել էներգետիկ կարգավորմանը և սակագնային քաղաքականությանը վերաբերող արդի խնդիրներ: