Դեկտեմբերի 18-ի հանձնաժողովի նիստ
13/12/2013
2013 թվականի դեկտեմբերի 18-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի դահլիճում տեղի կունենա հանձնաժողովի նիստ, որտեղ կքննարկվի..
Նախագիծ
Օ Ր Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ
18 դեկտեմբերի, 2013թ ժամը՝ 11:00 - ին
1. «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության 2014-2016 թվականների ներդրումային ծրագրին համաձայնություն տալու մասին
Զեկուցող` Ա.Բուդաղյան
2. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի հուլիսի 8-ի №95Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին
Զեկուցող` Ա.Բուդաղյան
3. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի ապրիլի 29-ի №49Ն, 2009 թվականի մարտի 11-ի №88Ն և 2013 թվականի հոկտեմբերի 9-ի №342Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին
Զեկուցող` Հ.Ղոսալմյան
4. «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության և «Տրանսգազ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ֆինանսական հաշվետվությունների ձևերը հաստատելու մասին
Զեկուցող` Հ.Ղոսալմյան
5. «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված №ՌՌԳ-Ա3 թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացում կատարելու մասին
Զեկուցող` Գ.Գևորգյան
6. 1-ին կարգի սիրողական ռադիոօպերատոր Պետրոս Պարսամյանին սիրողական ռադիոօպերատորներին հատկացված ռադիոհաճախականությունների տիրույթների օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին
Զեկուցող` Գ.Գևորգյան
7. 3-րդ կարգի սիրողական ռադիոօպերատոր Անդրանիկ Բաբախանյանին սիրողական ռադիոօպերատորներին հատկացված ռադիոհաճախականությունների տիրույթների օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին
Զեկուցող` Գ.Գևորգյան
8. 3-րդ կարգի սիրողական ռադիոօպերատոր Արտակ Արզումանյանին սիրողական ռադիոօպերատորներին հատկացված ռադիոհաճախականությունների տիրույթների օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին
Զեկուցող` Գ.Գևորգյան
9. 3-րդ կարգի սիրողական ռադիոօպերատոր Դավիթ Եղիազարյանին սիրողական ռադիոօպերատորներին հատկացված ռադիոհաճախականությունների տիրույթների օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին
Զեկուցող` Գ Գևորգյան
10. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2010 թվականի դեկտեմբերի 8-ի №701Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
Զեկուցող` Գ Գևորգյան
11. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի մայիսի 15-ի №163Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու և «ՌԱԵԼ ԳԷՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը նախազգուշացնելու մասին
Զեկուցող` Ս.Շահինյան
12. «ԷՆԵՐՋԻ ԿՈԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «Խաչաղբյուր» փոքր հիդրոէլեկտրակայանում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա տրամադրելու մասին
Զեկուցող` Ս.Շահինյան
13. «ԿԱՊԱՆ-ԷՆԵՂԺԻ» փակ բաժնետիրական ընկերությանը «Ողջի-1» փոքր հիդրոէլեկտրակայանում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա տրամադրելու մասին
Զեկուցող` Ս.Շահինյան
14. «ՎԱՆ ԱԼ ԷՆ Կ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «Կաճաճկուտ» փոքր հիդրոէլեկտրակայանում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա տրամադրելու մասին
Զեկուցող` Ս.Շահինյան
հանձնաժողովի նախագահ` Ռ.Նազարյան