Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հաղորդագրություններ

Էներգետիկայի բնագավառում լիցենզիա ունեցող անձի բաժնեմասի, գույքի օտարման, այլ կերպ փոխանցման կամ գրավադրման կարգի լրամշակված տարբերակ

29/03/2021

Հանձնաժողովը, իրավական որոշակիության ապահովման անհրաժեշտությունից և հանձնաժողովի 2019 թվականի փետրվարի 27-ի N39Ն որոշմամբ հաստատված՝ էներգետիկայի բնագավառում լիցենզիա ունեցող անձի բաժնեմասի (բաժնետոմսի, փայի) կամ դրա նկատմամբ իրավունքի օտարման, այլ կերպ փոխանցման կամ գրավադրման, ինչպես նաև լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ գույքի կամ դրա նկատմամբ իրավունքի օտարման, այլ կերպ փոխանցման կամ գրավադրման համաձայնեցման կարգի կիրառության ընթացքում ծագած որոշ հարցերի շտկման անհրաժեշտությունից ելնելով՝ մշակել է «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի փետրվարի 27-ի №39Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ՝ հիմնավորումներով։
Որոշման նախագիծը տեղադրված է նաև իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ հետևյալ հղմամբ՝
(https://www.e-draft.am/projects/3151)։