Դեկտեմբերի 25-ի հանձնաժողովի նիստ
20/12/2013
2013 թվականի դեկտեմբերի 25-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի դահլիճում տեղի կունենա հանձնաժողովի նիստ, որտեղ կքննարկվի..
Նախագիծ
25 դեկտեմբերի, 2013թ ժամը՝ 11:00 - ին
1.«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 2014-2018 թվականների
ներդրումային ծրագրին համաձայնություն տալու մասին
Զեկուցող՝ Ա. Բուդաղյան
2.Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճար վճարողների 2014 թվականի անվանական կազմը և կարգավորման պարտադիր վճարների տարեկան դրույքաչափերը հաստատելու մասին
Զեկուցող՝ Գ. Բաղրամյան
3.Պայմանագրային և տնօրինելի էլեկտրական հզորությունների հաստատման մասին
Զեկուցող՝ Գ. Բաղրամյան
4.«ՕՐԱՆԺ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոհաճախա-կանությունների հատվածների օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին
Զեկուցող՝ Գ. Գևորգյան
5.Ռադիոհաճախականությունների օգտագործման №0412 թույլտվության մեջ փոփոխություններ կատարելու մասին
Զեկուցող` Գ. Գևորգյան
6.Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2010 թվականի դեկտեմբերի 22-ի №742Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
Զեկուցող` Գ. Գևորգյան
7.Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2010 թվականի մարտի 10-ի №76Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
Զեկուցող` Գ. Գևորգյան
8.«ԱՍԻՆՏԱՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «Ձորագետ-4» փոքր հիդրոէլեկտրակայանում էլեկտրական էներգիայի (հզո-րության) արտադրության լիցենզիա տրամադրելու մասին
Զեկուցող` Ս. Շահինյան
9.«ՏԻԳՄԱՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «Ազատ» փոքր հիդրոէլեկտրակայանում էլեկտրական էներգիայի (հզորության) արտա-դրության լիցենզիա տրամադրելու մասին
Զեկուցող` Ս. Շահինյան
10.Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի սեպտեմբերի 4-ի №317Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Զեկուցող` Ս. Շահինյան
11.Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի սեպտեմբերի 4-ի №319Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Զեկուցող` Ս. Շահինյան
12.«ՏԱՍՄԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Գեղի-1» փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման №0176 լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի նախագահ` Ռ.Նազարյան