Հունվարի 22-ի հանձնաժողովի նիստ
17/01/2014
2014 թվականի հունվարի 22-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի դահլիճում տեղի կունենա հանձնաժողովի նիստ, որտեղ կքննարկվի..
Նախագիծ
Օ Ր Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ
22 հունվարի, 2014թ ժամը՝ 11:00 - ին
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2009 թվականի հոկտեմբերի 14-ի №644Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
Զեկուցող` Գ.Գևորգյան
2. «ԱԱՏՎՔ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված №ՌՌԳ-Կ-088 թույլտվությունը և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի դեկտեմբերի 29-ի №742Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
Զեկուցող` Գ.Գևորգյան
3. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին
Զեկուցող` Գ.Գևորգյան
4. «ԱՐԵՎ ԵՎ ՋՈՒՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «Կապուտջուղ» փոքր հիդրոէլեկտրակայանում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա տրամադրելու մասին
Զեկուցող` Ս.Շահինյան
5. «ԱՐԵՎ ԵՎ ՋՈՒՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «Քաջարանց» փոքր հիդրոէլեկտրակայանում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա տրամադրելու մասին
Զեկուցող` Ս.Շահինյան
6. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի փետրվարի 20-ի №47Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Զեկուցող` Ս.Շահինյան
7. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի հունիսի 12-ի №203Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Զեկուցող` Ս.Շահինյան
հանձնաժողովի նախագահ` Ռ.Նազարյան