ՀՀ ՀԾԿՀ-ի 2013 թվականի հունվարի 23-ի «ԱրմենՏել», «Ղ-Տելեկոմ» և «Օրանժ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից իրենց հանրային շարժական բջջային կապի ցանցերը զարգացնելու և արդիականացնե
05/02/2014
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի հունվարի 23-ի «ԱրմենՏել», «Ղ-Տելեկոմ» և «Օրանժ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից իրենց հանրային շարժական բջջային կապի ցանցերը զարգացնելու և արդիականացնելու մասին» N6Ա որոշման համաձայն, օպերատորների կողմից հանրային շարժական կապի ծածկույթ չունեցող ՀՀ 18 բնակավայրերում, իրենց հանրային շարժական կապի ցանցերի զարգացման և արդիականացման աշխատանքների արդյունքում, 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ բոլոր գյուղերը ապահովված են առնվազն մեկ օպերատորի հանրային շարժական կապի ծածկույթով։ Ընդ որում, ՀՀ բնակավայրերի 8,5%-ը ապահովված են 1 օպերատորի, 23%-ը՝ 2 օպերատորների և 68,5%-ը 3 օպերատորների հանրային շարժական կապի ծածկույթով։ Հանրային շարժական կապի ծածկույթի ընդլայնման և տեխնոլոգիական զարգացման աշխատանքները կրելու են շարունակական բնույթ։
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով