ՀՀ ՀԾԿՀ-ի հուլիսի 21-ի նիստ
16/07/2021
Նախագիծ
ՕՐԱԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ
ՀՀ ք. Երևան, Սարյան 22
21 հուլիսի, 2021թ | ժամը՝ 11:00 - ին |
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի հուլիսի 21-ի №151Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու և «ՍԻՆԳԼ ԳՈՌ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը նախազգուշացնելու մասին
Զեկուցող` Հ. Ղազարյան
2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Մեծ Պարնի համայնքի 10-րդ փողոցի №19 հողատարածքում կառուցվող տան սպառման համակարգի՝ էլեկտրական ցանցին միացման վճար սահմանելու մասին
Զեկուցող` Դ. Մուրադյան
3. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Առատաշեն համայնքի Խ. Աբովյանի փողոցի №13 վագոն-տնակի սպառման համակարգի՝ էլեկտրական ցանցին միացման վճար սահմանելու մասին
Զեկուցող` Դ. Մուրադյան
4. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի մայիսի 24-ի №200Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Զեկուցող` Ա. Հունանյան
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Գ. Բաղրամյան |