Փետրվարի 12-ի հանձնաժողովի նիստի լրացուցիչ օրակարգ
11/02/2014
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2014 թվականի փետրվարի 12-ի, ժամը 11:00-ի նիստի օրակարգում ավելացել է ևս 2 լրացուցիչ հարց
Նախագիծ
Օ Ր Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ
(ԼՐԱՑՈՒՑԻՉ)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ
(ԼՐԱՑՈՒՑԻՉ)
12 փետրվարի, 2014թ ժամը՝ 11:00 - ին
1. «ՌԱԵԼ ԳԷՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Եղեգիս-2» փոքր հիդրոէլեկտրակայանում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության №0496 լիցենզիան վերաձևակերպելու մասին
որոշման նախագիծը
Զեկուցող` Ս.Շահինյան
2. «ՔՈԼԼ ՄԱՍՏԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շահագործման №1005 լիցենզիան վերաձևակերպելու մասին
Զեկուցող` Գ.Գևորգյան
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի նախագահ` Ռ.Նազարյան