Մարտի 5-ի հանձնաժողովի նիստ
28/02/2014
2014 թվականի մարտի 5-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի դահլիճում տեղի կունենա հանձնաժողովի նիստ, որտեղ կքննարկվի..
Նախագիծ
Օ Ր Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ
5 մարտի, 2014թ ժամը՝ 11:00 - ին
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի դեկտեմբերի 18-ի №455Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Զեկուցող` Ս. Շահինյան
2. «ԷՆԵՐՋԻ ԿՈԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Խաչաղբյուր» փոքր հիդրոէլեկտրակայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը սահմանելու մասին
Զեկուցող` Գ. Բաղրամյան
3. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի մայիսի 15-ի №163Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Զեկուցող` Ս. Շահինյան
4. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի նոյեմբերի 16-ի №572Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
Զեկուցող` Գ. Գևորգյան
5. «ԱՌԼԵՄԱ ՔՈՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի լիցենզիա տրամադրելու մասին
Զեկուցող` Գ. Գևորգյան
6. «ԼԵԳԻՈՆ Ե.Ս.Է.» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ռադիոհաճախականության օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին
Զեկուցող` Գ. Գևորգյան
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի նախագահ` Ռ.Նազարյան
հանձնաժողովի նախագահ` Ռ.Նազարյան