Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հայտարարություններ

Մարտի 12-ի հանձնաժողովի նիստ

07/03/2014

2014 թվականի մարտի 12-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի դահլիճում տեղի կունենա հանձնաժողովի նիստ, որտեղ կքննարկվի..


Նախագիծ

Օ Ր Ա Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ


12 մարտի, 2014թ                                                                                                                                  ժամը՝ 11:00 - ին

 

 

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի սեպտեմբերի 16-ի №110Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
 
 
Զեկուցող` Գ. Բաղրամյան
 
2. «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից էլեկտրաէներգիայի փոխհոսքերի իրականացման և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին

 
Զեկուցող` Գ. Բաղրամյան
 
3. Արտակարգ պատահարների արագ արձագանքման «911» և «112» ծառայության համընդհանուր հասանելիության ապահովման մասին
 
 
Զեկուցող` Գ. Գևորգյան
 
4. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2012 թվականի հուլիսի 25-ի №295Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
 
 
Զեկուցող` Ռ. Սարգսյան
 
5. «ՔԱՋԱՐԱՆ ՄՈՆՏԱԺ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «Ձագեձոր ՓՀԷԿ-2» փոքր հիդրոէլեկտրակայանի վերաբերյալ փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացնելու ժամկետը երկարաձգելու մասին 
 
 
Զեկուցող` Ա. Բուդաղյան
 
6. «ՋՈՒՐԼՈՒՅՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «Իջևան-1» փոքր հիդրոէլեկտրակայանի վերաբերյալ փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացնելու ժամկետը երկարաձգելու մասին
 
 
Զեկուցող` Ա. Բուդաղյան
 
7. «ԷՐԷՄԻՐԷՆԵՐԺԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «Տավուշ» փոքր հիդրոէլեկտրակայանի վերաբերյալ փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացնելու ժամկետը երկարաձգելու մասին

 
Զեկուցող` Ա. Բուդաղյան
 
8. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2011 թվականի մայիսի 18-ի №253Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

 
Զեկուցող` Ա. Բուդաղյան
 
9. «ՄԵԳԱԷՆԵՐՋԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը նախազգուշացնելու մասին

 
Զեկուցող` Ս. Շահինյան
 
10. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությանը «Գեղի ՓՀԷԿ-1» փոքր հիդրոէլեկտրակայանում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա տրամադրելու մասին

 
Զեկուցող` Ս. Շահինյան
 
11. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի մայիսի 14-ի №58Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

 
Զեկուցող` Ս. Շահինյան
 
12. «Նարէներգո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Գառնի» փոքր հիդրոէլեկտրակայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը սահմանելու մասին

 
Զեկուցող` Գ. Բաղրամյան
 
13. «ԼԵՌ-ԷՔՍ-ԷՆԵՐԳԻԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Լեռ էքս ՓՀԷԿ-3» փոքր հիդրոէլեկտրակայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը սահմանելու մասին

 
Զեկուցող` Գ. Բաղրամյան
 
14. «Լեռ և ջուր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Արջուտ» փոքր հիդրոէլեկտրակայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը սահմանելու մասին

 
Զեկուցող` Գ. Բաղրամյան
 
15. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի մարտի 23-ի №108Ա և 2008 թվականի հունվարի 25-ի №19Ա որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին

 
Զեկուցող` Գ. Գևորգյան
 
16. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2010 թվականի հուլիսի 21-ի №375Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին

 
Զեկուցող` Գ. Գևորգյան
 
17. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2010 թվականի դեկտեմբերի 8-ի №704Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

 
Զեկուցող` Գ. Գևորգյան
 
 
 
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի նախագահ`                                                                                                                          Ռ.Նազարյան