ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` 2014 թվականի մարտի 12-ին հրավիրված նիստում քննարկվել և ընդունվել է «Արտակարգ պատահարների արագ արձագանքման «911» և «112» ծառայության համըն
13/03/2014
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` 2014 թվականի մարտի 12-ին հրավիրված նիստում քննարկվել և ընդունվել է «Արտակարգ պատահարների արագ արձագանքման «911» և «112» ծառայության համընդհանուր հասանելիության ապահովման մասին» որոշումը:
Որոշմամբ սահմանվել է, որ հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի յուրաքանչյուր օպերատոր, պարտավոր է իր հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի ծածկույթի սահմաններում, անվճար ապահովել իր և այլ օպերատորների բաժանորդների հասանելիությունը արտակարգ պատահարների արագ արձագանքման «911» և «112» ծառայությանը: Միաժամանակ, նշված ծառայության համընդհանուր հասանելիության վերաբերյալ, օպերատորները պարտավոր են իրենց գործառնական գրասենյակներում, ինտերնետային կայքերում և զանգվածային լրատվամիջոցներով տեղեկացնել իրենց բաժանորդներին:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության բոլոր բնակավայրերը և միջպետական ավտոճանապարհների 97%-ն ապահովված են հանրային շարժական բջջային կապի ծածկույթով, «911» և «112» ծառայության համընդհանուր հասանելիության խնդիրը նշված վայրերում գործնականում կարելի է լուծված համարել:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տեղեկացնում է, որ շարունակելու է ծածկույթի ընդլայնման և «911» և «112» ծառայության արդյունավետության բարձրացմանն աջակցելու աշխատանքները:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով