Մարտի 19-ի հանձնաժողովի նիստ
14/03/2014
2014 թվականի մարտի 19-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի դահլիճում տեղի կունենա հանձնաժողովի նիստ, որտեղ կքննարկվի..
Նախագիծ
Օ Ր Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ
19 մարտի, 2014թ ժամը՝ 11:00 - ին
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի սեպտեմբերի 16-ի №110Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Զեկուցող` Գ. Բաղրամյան
2. «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից էլեկտրաէներգիայի փոխհոսքերի իրականացման և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին
Զեկուցող` Գ. Բաղրամյան
3. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի դեկտեմբերի 18-ի №447Ա որոշման մեջ լրացում կատարելու մասին
Զեկուցող` Հ. Ղոսալմյան
4. Երևան քաղաքի Անտառային 154/8 հասցեի բազմաբնակարան շենքի սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացնելու մասին
Զեկուցող` Ա. Բուդաղյան
5. «ՔՅՈՒՀԱՇ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փոքր հիդրոէլեկտրակայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը սահմանելու մասին
Զեկուցող` Գ. Բաղրամյան
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի նախագահ` Ռ.Նազարյան
հանձնաժողովի նախագահ` Ռ.Նազարյան