Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հաղորդագրություններ

ԱՊԱՀՈՎՎԱԾ Է ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՆԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

31/03/2014

ԱՊԱՀՈՎՎԱԾ Է ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՆԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

 ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ՀՀ հեռահաղորդակցության ոլորտի զարգացման, մասնավորապես էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների հասանելիության ապահովման և ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքում, 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ, ՀՀ բոլոր բնակավայրերը և միջպետական ավտոճանապարհների մոտ 97%-ն ապահովված են առնվազն մեկ օպերատորի հանրային շարժական կապի ծածկույթով: Միաժամանակ հանձնաժողովի 2014 թվականի մարտի 12-ի N33Ն որոշման համաձայն հանրային շարժական կապի օպերատորները, պարտավոր են իրենց հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի ծածկույթի սահմաններում, անվճար ապահովել իրենց և այլ օպերատորների բաժանորդների հասանելիությունը արտակարգ պատահարների արագ արձագանքման «911» և «112» ծառայությանը: Օպերատիվ արձագանքման ծառայությունների արդյունավետության բարձրացման աշխատանքների շրջանակում՝ հանձնաժողովը առաջիկա նիստում նախատեսում է քննարկել նաև, օպերատիվ արձագանքման կոդերին զանգահարելու դեպքում, զանգահարողի հեռախոսահամարների ներկայացման ապահովման հարցը:
 Հանրային շարժական կապի ծածկույթի ընդլայնման, տեխնոլոգիական զարգացման, ինչպես նաև, արտակարգ պատահարների արագ արձագանքման ծառայության արդյունավետության բարձրացմանն աջակցելու աշխատանքները կրելու են շարունակական բնույթ:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով