Ապրիլի 9-ի հանձնաժողովի նիստ
04/04/2014
2014 թվականի ապրիլի 9-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի դահլիճում տեղի կունենա հանձնաժողովի նիստ, որտեղ կքննարկվի..
Նախագիծ
Օ Ր Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ
9 ապրիլի, 2014թ ժամը՝ 11:00 - ին
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի դեկտեմբերի 18-ի N459Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Զեկուցող` Հ. Ղոսալմյան
2. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի հունիսի 6-ի N308Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Զեկուցող` Հ. Ղոսալմյան
3. Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղու 1/3 հասցեի բազմաբնակարան շենքի սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացնելու մասին
Զեկուցող` Ա. Բուդաղյան
4. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի փետրվարի 2-ի №21Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Զեկուցող` Գ. Գևորգյան
5. «Լեռ-Էքս-Էներգիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Լեռ-Էքս-ՓՀԷԿ-2» փոքր հիդրոէլեկտրակայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը սահմանելու մասին
Զեկուցող` Գ. Բաղրամյան
6. «Լեռ-Էքս-Էներգիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Լեռ-Էքս-ՓՀԷԿ-4» փոքր հիդրոէլեկտրակայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը սահմանելու մասին
Զեկուցող` Գ. Բաղրամյան
7. «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության գույքի գրավադրմանը համաձայնություն տալու մասին
Զեկուցող` Ս. Շահինյան
8. «Էներգոտեխնիկա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «Էներգոտեխնիկա-1» հողմային էլեկտրակայանում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա տրամադրելու մասին
Զեկուցող` Ս. Շահինյան
9. «Ջերմուկ Տուրբոշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «Ջերմուկ-1» փոքր հիդրոէլեկտրակայանում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա տրամադրելու մասին
Զեկուցող` Ս. Շահինյան
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի նախագահ` Ռ.Նազարյան
հանձնաժողովի նախագահ` Ռ.Նազարյան