Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հայտարարություններ

Մայիսի 14-ի հանձնաժողովի նիստ

08/05/2014

2014 թվականի մայիսի 14-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի դահլիճում տեղի կունենա հանձնաժողովի նիստ, որտեղ կքննարկվի..


Նախագիծ

Օ Ր Ա Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ


14 մայիսի, 2014թ                                                                                                                                  ժամը՝ 11:00 - ին

 

 

1. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության ներկայացրած բանկային երաշխիքին համաձայնություն տալու մասին
 
 
Զեկուցող` Հ. Ղոսալմյան
 
2. «ԱՐՄԵՆՏԵԼ» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ տույժ կիրառելու մասին

 
Զեկուցող` Գ. Գևորգյան
 
3. «Կովկասյան Գրոութ Մարքեթինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից առանց հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի լիցենզիայի միջազգային զանգերի տերմինացիայի իրականացումը դադարեցնելու մասին
 
 
Զեկուցող` Գ. Գևորգյան
 
4. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2012 թվականի հոկտեմբերի 17-ի №397Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
 
 
Զեկուցող` Ա. Բուդաղյան
 
5. «ՎԱՐԱՆՑՈՎ ՀԷԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «Վարանցով» փոքր հիդրոէլեկտրակայանի վերաբերյալ փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացնելու ժամկետը երկարաձգելու մասին
 
 
Զեկուցող` Ա. Բուդաղյան
 
6. «ԵՂԵԳՀԷԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «Եղեգ» փոքր հիդրոէլեկտրակայանում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա տրամադրելու մասին
 
 
Զեկուցող` Ս. Շահինյան
 
7. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի հոկտեմբերի 9-ի №350Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
 
 
Զեկուցող` Ս. Շահինյան
 
8. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի հոկտեմբերի 9-ի №351Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
 
 
Զեկուցող` Ս. Շահինյան
 
9. «ԱԳ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՆԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ԲՌՆԱԿՈԹ ՓՀԷԿ-1» և «ԲՌՆԱԿՈԹ ՓՀԷԿ-2» փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագները սահմանելու մասին
 
 
Զեկուցող` Գ. Բաղրամյան
 
 
 
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի նախագահ`                                                                                                                          Ռ.Նազարյան