Հունիսի 4-ի հանձնաժողովի նիստ
31/05/2014
2014 թվականի հունիսի 4-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի դահլիճում տեղի կունենա հանձնաժողովի նիստ, որտեղ կքննարկվի..
Նախագիծ
Օ Ր Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ
4 հունիսի, 2014թ ժամը՝ 11:00 - ին
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի նոյեմբերի 1-ի №374Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին
Զեկուցող` Ս. Շահինյան
2. «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության N0002 լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու մասին
Զեկուցող` Ս. Շահինյան
3. «Երևանի Ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության N0003 և N0014 լիցենզիաների գործողության ժամկետները երկարաձգելու մասին
Զեկուցող` Ս. Շահինյան
4. «Ա.Գ. ԵՐԿՅԱԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության երաշխիքը պետական բյուջե փոխանցելու մասին
Զեկուցող` Ս. Շահինյան
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի նախագահ` Ռ.Նազարյան
հանձնաժողովի նախագահ` Ռ.Նազարյան