Հուլիսի 2-ի հանձնաժողովի նիստ
27/06/2014
2014 թվականի հուլիսի 2-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի դահլիճում տեղի կունենա հանձնաժողովի նիստ, որտեղ կքննարկվի..
Նախագիծ
Օ Ր Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ
2 հուլիսի, 2014թ ժամը՝ 11:00 - ին
1. Համարի և կոդի զբաղեցման թույլտվության հատկացման և օգտագործման կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին
Զեկուցող` Գ. Գևորգյան
2. «ԱԲԱՋՈՒՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «Աբաջուր» փոքր հիդրոէլեկտրակայանում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա տրամադրելու մասին
Զեկուցող` Ս. Շահինյան
3. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2014 թվականի ապրիլի 9-ի №79Ա որոշումն անվավեր ճանաչելու մասին դիմումը մերժելու և որոշումն անփոփոխ թողնելու մասին
Զեկուցող` Ա. Բուդաղյան
հանձնաժողովի նախագահ` Ռ.Նազարյան