ՍԱՀՄԱՆՎԵԼ ԵՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՆՈՐ ՍԱԿԱԳՆԵՐ
01/07/2014
ՍԱՀՄԱՆՎԵԼ ԵՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՆՈՐ ՍԱԿԱԳՆԵՐ
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, շուրջ երկու ամիս ուսումնասիրելով էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ներկայացրած՝ լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ ծախսերի և պարտավորությունների 2014-2015 թվականների կանխատեսումները, սույն թվականի հունիսի 4-ից պաշտոնապես տեղեկացրել էր էլեկտրական էներգիայի սակագների վերանայման գործընթաց սկսելու վերաբերյալ: Նշված գործընթացն սկսելուն պես` նպատակ ունենալով ապահովել «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով սահմանված կարգավորման թափանցիկությունը, ՀՀ օրենսդրությամբ հանձնաժողովին վերապահված լիազորությունների շրջանակներում, սույն թվականի հունիսի 4-ից հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում մասնակցել է էլեկտրական էներգիայի սակագների վերանայման թեմայով շահագրգիռ բոլոր կողմերի հետ կազմակերպած քննարկումներին և հանդիպումներին՝ ինչպես հանձնաժողովում, այնպես էլ հանձնաժողովից դուրս: Մասնավորապես, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացուցիչները մասնակցել են լսումների ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում, ՀՀ հանրային խորհրդում, ունեցել են մի շարք հանդիպումներ տարբեր ԶԼՄ-ների, կուսակցությունների, ՀԿ-ների ներկայացուցիչների և քաղաքացիների հետ: Նրանց տրվել են համապատասխան պարզաբանումներ և հիմնավորումներ էլեկտրական էներգիայի սակագնի վերանայման վերաբերյալ: Աշխատանքային հանդիպումների ընթացքում մանրամասն քննարկվել են հանձնաժողովի կողմից իրականացված հաշվարկները, տրվել են պարզաբանումներ: Բոլոր շահագրգիռ անձանց տրամադրվել են հանձնաժողովի տիրապետման տակ գտնվող պահանջված փաստաթղթերը: Էլեկտրական էներգիայի սակագնի վերանայման վերաբերյալ բոլոր հաշվարկները տեղադրված են եղել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պաշտոնական կայքէջում (www. psrc.am):
2014 թվականի հուլիսի 1-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում կայացած նիստում քննարկվել են էլեկտրական էներգիայի սակագների սահմանման մասին հարցերը: Նիստին մասնակցել են սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպություններ, պետական մարմինների ներկայացուցիչներ, ԶԼՄ-ներ: Հ/Կ-ներին ընձեռվել է սեփական առաջարկությունները ելույթներով ներկայացնելու հնարավորություն:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, քննարկելով վերը նշված հարցերը, որոշել է սահմանել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի հետևյալ սակագները.
1) 35 կՎ և բարձր լարմամբ սնվող սպառողների համար`
ա. ցերեկային սակագին` 32.85 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,
բ. գիշերային սակագին` 28.85 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.
2) 6 (10) կՎ լարմամբ սնվող սպառողների համար`
ա. ցերեկային սակագին` 38.85 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

3) 0,38 կՎ լարմամբ սնվող սպառողների (այդ թվում` բնակչության) համար`
ա. ցերեկային սակագին` 41.85 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,
բ. գիշերային սակագին` 31.85 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը:
Սահմանված սակագները ուժի մեջ կմտնեն 2014 թվականի օգոստոսի 1-ից։
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով