Հուլիսի 16-ի հանձնաժողովի նիստ
11/07/2014
2014 թվականի հուլիսի 16-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի դահլիճում տեղի կունենա հանձնաժողովի նիստ, որտեղ կքննարկվի..
Նախագիծ
Օ Ր Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ
16 հուլիսի, 2014թ ժամը՝ 11:00 - ին
1. «ՇՈՒՄԵՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «Ստեփանավան-2» փոքր հիդրոէլեկտրակայանում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա տրամադրելու մասին
Զեկուցող` Ս. Շահինյան
2. «ԷՐԻԵՄ ԷՆԵՐՋԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության №0257 լիցենզիայի պայմաններում փոփոխություն կատարելու, այն վերաձևակերպելու և «ԷՐԻԵՄ ԷՆԵՐՋԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը նախազգուշացնելու մասին
Զեկուցող` Ս. Շահինյան
3. «ԼՈՐԱԳԵՏ ՀԷԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ տուգանք կիրառելու մասին
Զեկուցող` Ս. Շահինյան
հանձնաժողովի նախագահ` Ռ.Նազարյան