Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հաղորդագրություններ

ՆՎԱԶԵՑՎԵԼ ԵՆ «ԱՐՄԵՆՏԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ

29/07/2014

ՆՎԱԶԵՑՎԵԼ ԵՆ «ԱՐՄԵՆՏԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ

 ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` 2014 թվականի հուլիսի 29-ին կայացած նիստում քննարկվել է «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության կողմից մատուցվող սակագնային կարգավորման ենթակա հանրային էլեկտրոնային հաղորդակցության որոշ ծառայությունների սակագների վերանայման մասին հարցը։ Մասնավորապես, քննարկելով նշված հարցը, հանձնաժողովը որոշել է`
- ՀՀ տարածքում միջքաղաքային զանգերի և դեպի ԼՂՀ ամրակցված ցանց զանգերի՝ ֆիզիկական անձանց համար գործող սակագների՝ 20 դրամ/րոպե (ցերեկային) և 14 դրամ/րոպե (գիշերային) և իրավաբանական անձանց համար գործող 24 դրամ/րոպե (ցերեկային) և 16,8 դրամ/րոպե (գիշերային) սակագների փոխարեն, սահմանել 5 դրամ/րոպե (ներառյալ ԱԱՀ-ն):
- բաժանորդավճարի դիմաց տրամադրվող անվճար րոպեների չափաքանակները 2015 թվականի հուլիսի 1-ից սկսած կիրառել նաև միջքաղաքային զանգերի նկատմամբ,
- տեղական զանգերի համար 1601-րդ րոպեից սկսած գործող՝ 9 դրամ/րոպե (ներառյալ ԱԱՀ-ն) սակագնի փոխարեն, սահմանել 5 դրամ/րոպե (ներառյալ ԱԱՀ-ն):
 Ընդունված որոշումներն ուժի մեջ կմտնեն 2014 թվականի սեպտեմբերի 1-ից։
 
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով