Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հայտարարություններ

Օգոստոսի 6-ի հանձնաժողովի նիստ

01/08/2014

2014 թվականի օգոստոսի 6-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի դահլիճում տեղի կունենա հանձնաժողովի նիստ, որտեղ կքննարկվի..


Նախագիծ

Օ Ր Ա Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ


6 օգոստոսի, 2014թ                                                                                                                                  ժամը՝ 11:00 - ին

 

 

1. «ՄՆԱՍՀԷԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «Ջերմուկ-3» փոքր հիդրոէլեկտրակայանի վերաբերյալ փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացնելու ժամկետը երկարաձգելու մասին

 
Զեկուցող` Ա. Բուդաղյան
 
2. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի հոկտեմբերի 23-ի №369Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
 
 
Զեկուցող` Ա. Բուդաղյան
 
3. «ԿԱՐԱՊ-ԷՆԵՐԳԻԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «Բազում» փոքր հիդրոէլեկտրակայանում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա տրամադրելու մասին
 
 
Զեկուցող` Ս. Շահինյան
 
  
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի նախագահ`                                                                                                                          Ռ.Նազարյան