Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հայտարարություններ

Օգոստոսի 13-ի հանձնաժողովի նիստ

07/08/2014

2014 թվականի օգոստոսի 13-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի դահլիճում տեղի կունենա հանձնաժողովի նիստ, որտեղ կքննարկվի..


Նախագիծ

Օ Ր Ա Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ


13 օգոստոսի, 2014թ                                                                                                                               ժամը՝ 11:00 - ին

 

 

1. «Էներգոտեխնիկա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիդրոէլեկտրակայանի անվտանգության և հուսալիության մակարդակի բարձրացմանն ուղղված ներդրումային ծրագրին համաձայնություն տալու մասին

 
Զեկուցող` Ա. Բուդաղյան
 
2. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2010 թվականի հոկտեմբերի 6-ի №523Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
 
 
Զեկուցող` Ա. Հունանյան
 
3. «ՍԱՏԵԼՆԵՏ» բաժնետիրական ընկերությանը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե գումար փոխանցելը պարտավորեցնելու մասին
 
 
Զեկուցող` Ա. Հունանյան
 
4. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի մայիսի 8-ի №150Ա և №151Ա որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին
 
 
Զեկուցող` Ս. Շահինյան
 
5. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2010 թվականի նոյեմբերի 17-ի №647Ա և մի շարք այլ որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին
 
 
Զեկուցող` Ս. Շահինյան
 
6. «Ախուրյան-Արաքս-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության ջրային համակարգի օգտագործման №0013 թույլտվության գործողության ժամկետը երկարաձգելու մասին
 
 
Զեկուցող` Ս. Շահինյան
 
7. «Սևան-Հրազդանյան-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության ջրային համակարգի օգտագործման №0014 թույլտվության գործողության ժամկետը երկարաձգելու մասին
 
 
Զեկուցող` Ս. Շահինյան
 
8. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2009 թվականի հոկտեմբերի 7-ի №639Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
 
 
Զեկուցող` Ս. Շահինյան
 
 
  
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի նախագահի տեղակալ`                                                                                          Շ.Կիրակոսյան