Սեպտեմբերի 3-ի հանձնաժողովի նիստ
29/08/2014
2014 թվականի սեպտեմբերի 3-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի դահլիճում տեղի կունենա հանձնաժողովի նիստ, որտեղ կքննարկվի..
Նախագիծ
Օ Ր Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ
3 սեպտեմբերի, 2014թ ժամը՝ 11:00 - ին
1. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից գույքը օտարելուն համաձայնություն տալու մասին
Զեկուցող` Ս. Շահինյան
2. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի դեկտեմբերի 28-ի № 683Ա որոշման մեջ լրացում կատարելու մասին
Զեկուցող` Գ. Գևորգյան
3. Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանությանը տրամադրված №1056 թույլտվության գործողության ժամկետը երկարաձգելու մասին
Զեկուցող` Գ. Գևորգյան
4. «Առէկսիմբանկ» փակ բաժնետիրական ընկերության №0061 թույլտվությունը վերաձևակերպելու և դրանում փոփոխություններ կատարելու մասին
Զեկուցող` Գ. Գևորգյան
5. «ՎԵԲ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շահագործման №0102 լիցենզիան վերաձևակերպելու մասին
Զեկուցող` Գ. Գևորգյան
6. «ԱՐՏԱՎԱՆ ՀԷԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «Արտավան ՓՀԷԿ-1» փոքր հիդրոէլեկտրակայանի վերաբերյալ փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացնելու ժամկետը երկարաձգելու մասին
Զեկուցող` Ա. Բուդաղյան
7. «ԱՐՏԱՎԱՆ ՀԷԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «Արտավան ՓՀԷԿ-2» փոքր հիդրոէլեկտրակայանի վերաբերյալ փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացնելու ժամկետը երկարաձգելու մասին
Զեկուցող` Ա. Բուդաղյան
հանձնաժողովի նախագահ` Ռ.Նազարյան