Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հայտարարություններ

Սեպտեմբերի 24-ի հանձնաժողովի նիստ

18/09/2014

2014 թվականի սեպտեմբերի 24-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի դահլիճում տեղի կունենա հանձնաժողովի նիստ, որտեղ կքննարկվի..


Նախագիծ

Օ Ր Ա Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ


24 սեպտեմբերի, 2014թ                                                                                                           ժամը՝ 11:00 - ին

 

 

1. «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին

որոշման նախագիծը         հավելված
 
Զեկուցող` Գ. Գևորգյան
 
2. «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության շոգեգազային ցիկլով էլեկտրական էներգիա արտադրող «Հրազդան-5» կայանից առաքվող էլեկտրական էներգիայի համար վառելիքի տեսակարար ծախսի հաշվարկման մեթոդիկան հաստատելու մասին
 
 
Զեկուցող` Գ. Բաղրամյան
 
3. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 15-ի №498Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
 
 
Զեկուցող` Գ. Բաղրամյան
 
4. «ԱԲԱՋՈՒՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Աբաջուր» փոքր հիդրոէլեկտրակայանում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության №0550 լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին
 
 
Զեկուցող` Ս. Շահինյան
 
5. «ԼԵՌ-ԷՔՍ-ԷՆԵՐԳԻԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «Աջիբաջ-6» փոքր հիդրոէլեկտրակայանում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա տրամադրելու մասին
 
 
Զեկուցող` Ս. Շահինյան
 
 
  
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի նախագահ`                                                                                                           Ռ.Նազարյան