Հոկտեմբերի 22-ի հանձնաժողովի նիստ
17/10/2014
2014 թվականի հոկտեմբերի 22-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի դահլիճում տեղի կունենա հանձնաժողովի նիստ, որտեղ կքննարկվի..
Նախագիծ
Օ Ր Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ
22 հոկտեմբերի, 2014թ ժամը՝ 11:00 - ին
1. «Հիդրոէներգիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ տուգանք կիրառելու մասին
որոշման նախագիծը Զեկուցող` Ա. Բուդաղյան
2. «ԷՅ-Ի-ՋԻ-ՍԵՐՎԻՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «Սպիտակ Ջուր» փոքր հիդրոէլեկտրակայանում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա տրամադրելու և նախազգուշացնելու մասին
Զեկուցող` Ս. Շահինյան
3. «ՄԱՐՑ ԷՆԵՐՋԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «ՄԱՐՑԻԳԵՏ-1» փոքր հիդրոէլեկտրակայանում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա տրամադրելու մասին
Զեկուցող` Ս. Շահինյան
4. «ՄԱՐՑ ԷՆԵՐՋԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ՄԱՐՑԻԳԵՏ-1» փոքր հիդրոէլեկտրակայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը սահմանելու մասին
Զեկուցող` Գ. Բաղրամյան
հանձնաժողովի նախագահ` Ռ.Նազարյան