Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հաղորդագրություններ

Վրաստանի Հանրապետության մայրաքաղաք Թբիլիսիում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը և Վրաստանի Հանրապետության էներգետիկայի և ջրամատակարարման ազգային կարգավորող հանձնաժողովը ստո

05/11/2014

 Սույն թվականի նոյեմբերի 4-ին, ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ, Վրաստանի Հանրապետության մայրաքաղաք Թբիլիսիում Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը և Վրաստանի Հանրապետության էներգետիկայի և ջրամատակարարման ազգային կարգավորող հանձնաժողովը ստորագրել են համագործակցության պայմանագիր:
  Հաշվի առնելով կողմերի փոխադարձ շահագրգռվածությունը էներգետիկայի և ջրամատակարարման կարգավորման ոլորտներում համագործակցելու, տեղեկատվության փոխանակում ապահովելու հարցերում, ինչպես նաև էներգետիկայի և ջրամատակարարման կարգավորման ոլորտների արդյունավետ և հետևողականորեն կարգավորման ռազմավարական նշանակությունը, երկու երկրների կարգավորող մարմինները ստորագրված պայմանագրով սահմանեցին հետագա համագործակցության հիմնական ուղղությունները՝ ստեղծելով նաև համատեղ աշխատանքային խմբեր: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ պարոն Ռ.Նազարյանը և Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարման ազգային կարգավորող հանձնաժողովի նախագահ տիկին Ի.Միլորավան վստահություն հայտնեցին, որ էներգետիկայի և ջրամատակարարման կարգավորման ոլորտներում համագործակցությունը էականորեն կնպաստի երկու երկրների կարգավորող մարմինների միջև հարաբերությունների հետագա զարգացմանը:
 
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով