Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հաղորդագրություններ

Պայմանագրերի օրինակելի ձևեր

11/01/2017

 ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ ապրիլի 1-ի նիստում քննարկվել է «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 2015 թվականի ներդրումային ծրագրին համաձայնություն տալու մասին հարցը:
 ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, քննարկելով վերը նշված հարցը, որոշեց համաձայնություն տալ «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 2015 թվականի ներդրումային ծրագրին` 10 990,5 մլն դրամ ծավալով` առանց ավելացված արժեքի հարկի` գազափոխադրման համակարգի Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարան-կայանի վերազինման և ընդլայնման, գազափոխադրման և գազաբաշխման համակարգի վերակառուցման, նոր բաժանորդների միացման և այլ ներդրումների իրականացման նպատակով: Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։