Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հայտարարություններ

Մայիսի 6-ի հանձնաժողովի նիստ

29/04/2015

20121031 1603202015 թվականի մայիսի 6-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի դահլիճում տեղի կունենա հանձնաժողովի նիստ, որտեղ կքննարկվի...


Նախագիծ

Օ Ր Ա Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ 


6 մայիսի, 2015թ                                                                                                                                                                       ժամը՝ 11:00 - ին

1․ Էլեկտրական էներգիայի առուվաճառքի (էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության (կոգեներացիոն) կայաններ-բաշխող) պայմանագրի օրինակելի ձևը սահմանելու մասին
 
որոշման նախագիծը          հավելված
 
 
Զեկուցող` Ս. Շահինյան
 
2․ Էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության (կոգեներացիոն) կայաններից առաքվող և էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի կողմից գնման ենթակա էլեկտրական էներգիայի սակագնի առավելագույն մեծության մասին
 
 
 
Զեկուցող` Գ. Բաղրամյան
 
3․ «Հաշվարկային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության 2015 թվականի ներդրումային ծրագրին համաձայնություն տալու մասին
 
որոշման նախագիծը          հավելված         
 
 
Զեկուցող` Ա. Բուդաղյան
 
4․ Էլեկտրամատակարարման անխուսափելի սահմանափակումներ պահանջող իրավիճակներում «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» փակ բաժնետիրական ընկերության կողմից կիրառվող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին
 
 
 
Զեկուցող` Ա. Բուդաղյան
 
5․ «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I» ծրագրի շրջանակում իրականացվող ներդրումների մասին
 
 
 
Զեկուցող` Ա. Բուդաղյան
 
6․ «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I» ծրագրի շրջանակում իրականացվող ներդրումների մասին
 
 
 
Զեկուցող` Ա. Բուդաղյան
 
7․ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության ներքին էլեկտրահաղորդման ցանցի գործառնական արդյունավետության բարձրացմանն ուղղված ներդրումների մասին
 
 
 
Զեկուցող` Ա. Բուդաղյան
 
8․ «ԷՐԻԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ տուգանք կիրառելու մասին
 
 
 
Զեկուցող` Ա. Բուդաղյան
 
9․ «ԱՏԼԱՍ-ԷՆԵՐԳՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը նախազգուշացնելու մասին
 
 
 
Զեկուցող` Ս. Շահինյան
 
10․ «ԷՐԷՄԻՐԷՆԵՐԺԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը նախազգուշացնելու մասին
 
 
 
Զեկուցող` Ս. Շահինյան
 
11․ «ԷՆԵՐԳՈՏԵԽՆԻԿԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Էներգոտեխնիկա-1» հողմային էլեկտրակայանում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության №0536 լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին
 
 
 
Զեկուցող` Ս. Շահինյան
 
12․ «ԴԱՅԱՆԱՆԵՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին
 
 
 
Զեկուցող` Գ. Գևորգյան
 
13․ Անհատ ձեռնարկատեր Արշակ Արշակյանին ռադիոհաճախականության օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին
 
 
 
Զեկուցող` Գ. Գևորգյան
 
14․ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2010 թվականի օգոստոսի 18-ի №446Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
 
 
 
Զեկուցող` Գ. Գևորգյան
 
15․ Անհատ ձեռնարկատեր Արսեն Հարությունյանին տրամադրված №ՏՍՕ-0008 թույլտվությունը և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի դեկտեմբերի 17-ի №700Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
 
 
 
Զեկուցող` Գ. Գևորգյան
 
16․ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2010 թվականի դեկտեմբերի 8-ի №703Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
 
 
 
Զեկուցող` Գ. Գևորգյան
 
 
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի նախագահ`                                                                                                                             Ռ.Նազարյան