Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հաղորդագրություններ

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ

10/09/2015

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ

 Սեպտեմբերի 7-ին ՀՀ կառավարության և «ԴԵԼՈՅԹ ԸՆԴ ՏՈՒՇ» միջազգային խորհրդատվական ընկերության միջև ստորագրվել է էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայության մատուցման պայմանագիրը:
 Գործընթացի շրջանակներում «ԴԵԼՈՅԹ ԸՆԴ ՏՈՒՇ» միջազգային խորհրդատվական ընկերությունը պետք է իրականացնի էներգետիկ համակարգի գործառնական վերլուծություն, ներառյալ` արտադրողից մինչև սպառող գնագոյացման արժեշղթայի ուսումնասիրություն, սակագնի կառուցվածքի հիմնական բաղկացուցիչ մասերի, շուկայի տատանումների ու մյուս գործոնների նկատմամբ դրանց զգայունության ընդհանուր նկարագրի ներկայացում և ստեղծված իրավիճակի ներքո սակագների չբարձրացման հետևանքների գնահատում, ինչպես նաև՝ սակագների օպտիմալացման տարբերակների վերլուծություն և ըստ անհրաժեշտության երկարաժամկետ ռազմավարական զարգացման ծրագրի շուրջ խորհրդատվություն:
 Պայմանագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տրամադրել է «ԴԵԼՈՅԹ ԸՆԴ ՏՈՒՇ» ընկերության կողմից պահանջված ողջ տեղեկատվությունը: Խորհրդատուի խնդրանքով տեղի է ունեցել աշխատանքային քննարկում հանձնաժողովի և «ԴԵԼՈՅԹ ԸՆԴ ՏՈՒՇ» ընկերության ներկայացուցիչների միջև, ինչպես նաև հանձնաժողովի շենքում կազմակերպվել է հանդիպում «ԴԵԼՈՅԹ ԸՆԴ ՏՈՒՇ» և էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ներկայացուցիչների միջև:
 ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը գործընթացի հետագա մանրամասների մասին հանրությանը լրացուցիչ կտեղակացնի: Ստորագրված պայմանագրին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով:

 ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով