Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հաղորդագրություններ

«ԴԵԼՈՅԹ ԸՆԴ ՏՈՒՇ» ընկերությունը ավարտել է հաշվետվության 2-րդ փուլը

26/10/2015

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տեղեկացնում է, որ ի կատարումն ՀՀ կառավարության, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և «ԴԵԼՈՅԹ ԸՆԴ ՏՈՒՇ» միջազգային խորհրդատվական ընկերության միջև կնքված «Պետության կարիքների համար էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայության մատուցման» պայմանագրի, «ԴԵԼՈՅԹ ԸՆԴ ՏՈՒՇ» խորհրդատվական ընկերության կողմից ներկայացվել է պայմանագրի 2-րդ փուլի հաշվետվությունը։
 Հաշվետվության հետ կարելի է ծանոթանալ հետևյալ հղումներով. 
hաշվետվություն հայերեն
hաշվետվություն ռուսերեն։

 ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով