Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հայտարարություններ

ՀՀ ՀԾԿՀ-ի նոյեմբերի 18-ի նիստ

13/11/2015

 

 

 

Նախագիծ

ՕՐԱԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ

 

18 նոյեմբերի, 2015թ  ժամը՝ 11:00 - ին

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2009 թվականի մարտի 26-ի №127Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու և 2009 թվականի հունիսի 3-ի №268Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին

որոշման նախագիծը հավելված

Զեկուցող` Գ. Գևորգյան

2. «ՎԱԼԵՆՍԻԱ» Հ/Ձ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից առանց թույլտվության 161.300 ՄՀց ռադիոհաճախականության օգտագործումը դադարեցնելու մասին

որոշման նախագիծը

Զեկուցող` Գ. Գևորգյան

3. Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի 2003 թվականի սեպտեմբերի 1-ի №50Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին

որոշման նախագիծը հավելված

Զեկուցող` Ս. Շահինյան

4. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2014 թվականի հունիսի 11-ի №165Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

որոշման նախագիծը

Զեկուցող` Ս. Շահինյան

5. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2014 թվականի փետրվարի 19-ի №22Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

որոշման նախագիծը

Զեկուցող` Գ. Գևորգյան

6. «ՋՈՒՐԼՈՒՅՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «Իջևան-1» փոքր հիդրոէլեկտրակայանում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա տրամադրելու մասին

որոշման նախագիծը հավելված

Զեկուցող` Ս. Շահինյան

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահ`

 

  Ռ. Նազարյան