Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հաղորդագրություններ

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի 2016-2018թթ․ ներդրումային ծրագիր

15/01/2016

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համաձայնեցմանն է ներկայացրել ընկերության 2016-2018 թվականների ներդրումային ծրագիրը, որի առնչությամբ սույն թվականի հունվարի 20-ին ժամը 16:30-ին հանձնաժողովում տեղի կունենա քննարկում սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների և այլ շահագրգիռ անձանց մասնակցությամբ: