Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հաղորդագրություններ

Նախատեսվում է քննարկել

22/08/2016

Նախատեսվում է քննարկել


«Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի հավելվածի՝ ինքնավար էներգաարտադրողի և էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի միջև փոխհոսքերի կարգի համաձայն՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմը մշակել է վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող ինքնավար էներգաարտադրողի և էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի մատակարարած էլեկտրական էներգիայի դիմաց հատուցում տրամադրելու կարգի և Էլեկտրական էներգիայի մատակարարման և հատուցման (Ինքնավար էներգաարտադրող-Բաշխող) պայմանագրի օրինակելի ձևի նախագծերը:
Տեղեկացնում ենք, որ սույն թվականի օգոստոսի 26-ին ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի խորհրդակցությունների դահլիճում նշված հարցը նախատեսվում է քննարկել սպառողների շահերը պաշտպանող կազմակերպությունների և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետ:

Հատուցման կարգի նախագիծ
Պայմանագրի օրինակելի ձևի նախագիծ