Քննարկում գազամատակարարման համակարգի սակագների վերանայման շուրջ
18/05/2016
Քննարկում գազամատակարարման համակարգի սակագների վերանայման շուրջ
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի և «Տրանսգազ» ՍՊԸ-ի սակագների վերանայման հայտերի ուսումնասիրության և վերլուծության արդյունքում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմն իրականացրել է գազամատակարարման համակարգի սակագների վերաբերյալ իր հաշվարկները: Տեղեկացնում ենք, որ սույն թվականի մայիսի 20-ին ժամը 16:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի խորհրդակցությունների դահլիճում նշված հարցը նախատեսվում է քննարկել սպառողների շահերը պաշտպանող կազմակերպությունների հետ: