Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հայտարարություններ

ՀՀ ՀԾԿՀ-ի հունիսի 29-ի նիստ

24/06/2016

 

 

 

Նախագիծ

ՕՐԱԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ

 

29 հունիսի, 2016թ  ժամը՝ 11:00 - ին

1. «ՀԱՅՌՈՒՍԿՈԳԵՆԵՐԱՑԻԱ» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության «Ինքնավար ջերմային էլեկտրակայան-1 (ԻՋԷԿ-1)» կայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015 թվականի հունիսի 19-ի №189Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին

որոշման նախագիծը

Զեկուցող` Գ. Բաղրամյան

2. «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության կայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015 թվականի հունիսի 19-ի №188Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին

որոշման նախագիծը

Զեկուցող` Գ. Բաղրամյան

3. «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության համակցված շոգեգազային ցիկլով աշխատող էներգաբլոկից առաքվող ջերմային էներգիայի սակագները սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի հունիսի 7-ի №193Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին

որոշման նախագիծը հաշվարկ

Զեկուցող` Գ. Բաղրամյան

4. «ՍԵԿՏՈՐ ՔՎԱՆՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Ձորագյուղ-3» փոքր հիդրոէլեկտրակայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի մայիսի 25-ի №129Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին

որոշման նախագիծը

Զեկուցող` Գ. Բաղրամյան

5. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2009 թվականի դեկտեմբերի 2-ի №771Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

որոշման նախագիծը

Զեկուցող` Ս. Շահինյան

6. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի դեկտեմբերի 11-ի №439Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին

որոշման նախագիծը

Զեկուցող` Ս. Շահինյան

7. «ՄՆԱՍՀԷԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «Ջերմուկ-3» փոքր հիդրոէլեկտրակայանում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա տրամադրելու և նախազգուշացնելու մասին

որոշման նախագիծը հավելված

Զեկուցող` Ս. Շահինյան

8. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու, 2015 թվականի մայիսի 27-ի №143Ա և 2016 թվականի մայիսի 25-ի №129Ա որոշումներում փոփոխություն կատարելու մասին

որոշման նախագիծը

Զեկուցող` Ս. Շահինյան

9. «ԱՐԹՈՒՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ ՍԱՇԱՅԻ» անհատ ձեռնարկատիրոջը ռադիոհաճախականության օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին

որոշման նախագիծը հավելված

Զեկուցող` Գ. Գևորգյան

10. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի հուլիսի 23-ի №385Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին

որոշման նախագիծը

Զեկուցող` Գ. Գևորգյան

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահ`

 

  Ռ. Նազարյան