Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հաղորդագրություններ

ՀՀ ՀԾԿՀ-ն մշակել է խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնները և պայմանագրերի նախագծերը

27/06/2016

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմը Ասիական Զարգացման Բանկի «Ենթակառուցվածքների կայունության աջակցության ծրագրի» (փուլ-2) շրջանակներում ծրագրի փորձագետների աջակցությամբ մշակել է «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնների» ու «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման պայմանագրերի օրինակելի ձևերի» նախագծերը:
Ելնելով այն հանգամանքից, որ նախագծերը վերաբերում են հանրային ծառայություն համարվող խմելու ջրի ոլորտի կարգավորմանը, և հաշվի առնելով հարցի հանրային կարևորությունը, դրանք հրապարակվել են հանձնաժողովի պաշտոնական ինտերնետային կայքում: Քանի որ նշված կանոնների և պայմանագրերի հանձնաժողովի որոշմամբ հաստատումը նախատեսված է սույն թվականի դեկտեմբերին, իսկ դրանք գործելու են 2017 թվականի հունվարի 1-ից, ուստի նշված նախագծերի հետագա քննարկումների արդյունքում ձևավորվելիք վերջնական տարբերակները հանձնաժողովի պաշտոնական ինտերնետային կայքում կհրապարակվեն սույն թվականի դեկտեմբերին: Հաշվի առնելով նշված ժամկետները՝ տեղեկացնում ենք, որ բոլոր շահագրգիռ կողմերը, ինչպես նաև սպառողների շահերը պաշտպանող կազմակերպությունները կարող են իրենց առաջարկությունները և դիտողությունները հանձնաժողով ներկայացնել մինչև սույն թվականի սեպտեմբերի 20-ը՝ emirzakhanyan@psrc.am էլեկտրոնային հասցեով կամ զանգահարելով 010-58-65-19 (ներքին համարը՝ 344) և 010-56-49-27 (ներքին համարը՝ 315) հեռախոսահամարներով.
Կանոններ,
Պայմանագիր (Մատակարար-բնակիչ Բաժանորդ),
Պայմանագիր (Մատակարար-ոչ բնակիչ Բաժանորդ):