ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
08/07/2016
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պատվիրակությունը, հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի գլխավորությամբ, 2016 թվականի հուլիսի 8-9-ը, երկօրյա աշխատանքային այցով գտնվում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:
Աշխատանքային այցի ընթացքում տեղի են ունեցել հանդիպումներ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ պարոն Բ.Սահակյանի, վարչապետ պարոն Ա.Հարությունյանի հետ: Նշված հանդիպումների ընթացքում, հայկական երկրորդ հանրապետության բարձրագույն ղեկավարության հետ քննարկվել են երկու պետությունների հանրային ծառայությունների կարգավորմանը վերաբերող մի շարք հարցեր, այդ թվում՝ էներգետիկայի, հեռահաղորդակցության բնագավառների և ջրային ոլորտի արդի խնդիրների, հետագա զարգացումների ու կարգավորման արդյունավետ մեթոդների կիրառման խնդիրներ:
Այցելության ընթացքում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովների միջև, 2010 թվականի հոկտեմբերի 10-ին ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակներում, հրավիրվել է կարգավորող հանձնաժողովների համատեղ նիստ, որտեղ ամփոփվել են 2015 թվականի երկու հանձնաժողովների աշխատանքային միասնական ծրագրի իրականացման արդյունքները և հաստատվել 2016 թվականի աշխատանքային ընթացիկ ծրագիրը:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
ԼՂՀ, ք.Ստեփանակերտ
09.07.2016թ.