«ՃՈԽ ԵՆ ԱՊՐՈՒՄ»՝ ԱԿՆՀԱՅՏ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
12/07/2016
որ թերթում հրապարակված հոդվածում, տեղ են գտել մի շարք անճշտություններ և սխալներ, ինչպես նաև լրագրողի կողմից համապատասխան նյութերի իրականացված ոչ պատշաճ մակարդակի ուսումնասիրություն: Մասնավորապես,
1. Կարգավորող մարմինը յուրաքանչյուր տարվա գնումները պլանավորում և իրականացնում է ոչ թե կես, ինչպես նշված է հրապարակման մեջ, այլ ամբողջ 2016 թվականի համար, ուստի հրապարակման մեջ նշված ապրանքատեսականին և դրա քանակները նախատեսված են տարեկան կտրվածքով:
2. 127 հատ տոներային քարթրիջները, որոնց ընդհանուր արժեքը, ըստ հրապարակված գնումների պլանի, կազմում է 6 464 500 ՀՀ դրամ, այլ ոչ թե 4 340 000 ՀՀ դրամ, ինչպես նշված հրապարակման մեջ: Հայտնում ենք նաև, որ հանձնաժողովում առկա են թվով 40 հատ տպիչ կամ բազմաֆունքցիոնալ սարքեր, և յուրաքանչյուրի համար, ելնելով հանձնաժողովի փաստաթղթաշրջանառության ծավալներից, տարեկան անհրաժեշտ է առնվազն 3 հատ քարթրիջ: Ավելին, հանձնաժողովում կա նաև 3 հատ պատճենահանող սարք, որոնց համար նույնպես, ելնելով վերը նշված ծավալներից, տարեկան անհրաժեշտ է թվով 7 քարթրիջ: Այս ամենով պայմանավորված՝ ծագում է 127 տոներային քարթրիջների ձեռքբերման անհրաժեշտություն:
3. Ինչ վերաբերում է հոդվածում նշված քարթիջների լիցքավորման առաջարկին, ապա նշենք, որ ժամանակակից տպիչ և բազամաֆունկցիոնալ սարքերի քարթրիջներում տեղադրված են կոդավորված էլեկտրոնային կրիչներ (չիպեր), որոնք չեն թույլ տալիս վերալիցքավորել դրանք՝ առանց կոդավորված էլեկտրոնային սարքերի վերակոդավորման: Սրանից հետևում է, որ վերակոդավորմամբ քարթիջները լիցքավորելու համար անհրաժեշտ է գործողություններ կատարել: Անօրինական եղանակով քարթիջները լիցքավորելու փաստից բացի նեղ մասնագետները միակարծիք են նաև, որ այդ գործողության արդյունքում՝ զգալիորեն կրճատվում են տպիչ և բազմաֆունցիոնալ սարքերի շահագործման ժամկետները, ուստի հանձնաժողովի աշխատակազմը նպատակահարմար չի գտնում օգտվել քարթրիջների վերալիցքավորման նշյալ ծառայություններից:
4. Նկատի ունենալով այն հանգամանքը, որ հանձնաժողովի աշխատակիցների (այդ թվում՝ հանձնաժողովի անդամների) ընդհանուր թվաքանակը 134 է, հանձնաժողովում առկա թվով 119 համակարգիչների համար 70 հատ համակարգչային մկնիկների գնումը պետք է տարակուսանք չառաջացնի: Համակարգչային մկնիկների գնման անհրաժեշտությունը պայմանավորված է նաև նրանով, որ դրանք համակարգիչների օգտագործման համար անհրաժեշտ բաղադրիչներ են, ինչպիսիք են հոսանքի անխափան սնուցման սարքերը, ստեղնաշարերը և այլն: Սրանցից ամենաարագամաշը համակարգչային մկնիկն է: Հոդվածի հեղինակի կողմից նշվել է որ 70 հատ համակարգչային մկնիկների ընդհանուր արժեքը, կազմել է 3 500 000 ՀՀ դրամ, ինչը չի համապատասխանում իրականանությանը: Հրապարակված գնումների պլանի համաձայն՝ համակարգչային մկնիկների գնման համար նախատեսվել է ընդամենը 350 000 ՀՀ դրամ:
5. Անհրաժեշտ ենք համարում նշել նաև, որ գնումների պլանում հրապարակված ապրանքատեսակաների արժեքները, դրանց պլանավորման արդյունքում ձևավորված գներն են, այսինքն. յուրաքանչյուր տարի, հաջորդ տարվա գնումների պլանը կազմելիս, հանձնաժողովի աշխատակազմը իրականացնում է հաջորդ տարվա համար անհրաժեշտ ապրանքատեսակների շուկայի ուսումնասիրություն, որի արդյունքում ձևավորվում է յուրաքանչյուր ապրանքի միջին գինը, որը, բազմապատկելով անհրաժեշտ քանակով, ստացվում է ապրանքի գումարային գինը: Սակայն, դա չի նշանակում, որ հաջորդ տարի, յուրաքանչյուր ապրանքատեսակի համար գնման գործընթաց կազմակերպելիս, ապրանքը գնվում է գնումների պլանով նախատեսված գներով, քանզի տվյալ ապրանքի գնման գինը ձևավորվում է մրցույթի արդյունքում, և կարող է էապես տարբերվել գնումների պլանում նախատեսված արժեքից: Հետևաբար, վերոնշյալ նյութի հեղինակին հետայսու առաջարկում ենք. հանձնաժողովի կողմից գնված ապրանքատեսակների ձեռքբերման գները պարզելու համար ուսումնասիրել ոչ թե ապագա բյուջեի ծախսերի ձևավորման համար ապրանքատեսակների շուկաների ուսումնասիրության արդյունքում՝ պլանավորված գները, որոնք արտացոլվում են գնումների պլանում, այլ՝ նույն կայքում հրապարակված, մրցույթում հաղթող ճանաչված մատակարարի հետ կնքված պայմանագրերում նշված գները: Հիմնավորման նպատակով ստորև ներկայացվում են ապրանքների համար պլանավորված և փաստացի ձեռք բերված գները.
Միաժամանակ հայտնում ենք, որ տոներային քարթրիջների միավորի գները, ըստ գնումների պլանի և շուկայի ուսումնասիրության արդյունքերի, տատանվում են 35850 – 138000 ՀՀ դրամի սահմաններում, սակայն փաստացի ձեռք են բերվել 3480-54000 ՀՀ դրամի սահմաններում, ըստ այդմ՝ 70 հատի միավորի գները տատանվում են` 3480-9900 դրամի սահմաններում, իսկ 50 հատի միավորի գինը` 54000 դրամ է:
Ամփոփելով ներկայացված փաստարկները՝ գտնում ենք, որ «Հայկական Ժամանակ» օրաթերթի 12.07.2016թ-ի «Ճոխ են ապրում» վերնագրով հրապարակումը ակնհայտ ապատեղեկատվություն է, չի համապատասխանում իրականությանը, ինչը, մեր կարծիքով, ՀՀ գնումների կազմակերպման գործընթացը կարգավորող օրենսդրությանը հեղինակի կողմից չտիրապետելու, ուսումնասիրության թերի իրականացման և հաշվարկներում թույլ տրված մաթեմատիկական սխալների հետևանք է:
Հաշվի առնելով վերոշարադրյալը, հիմք ընդունելով «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը, առաջարկում ենք, հնարավորինս սեղմ ժամկետներում, «Հայկական Ժամանակ» օրաթերթի առաջիկա համարներից մեկում տպագրել հերքում․
Կայք։
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմ
12.07.2016թ.