Քննարկում էլեկտրական էներգիայի հաղորդման և բաշխման ցանցեր մուտքի իրավունքի տրամադրման անցումային կանոնների նախագծի շուրջ
15/08/2016
Քննարկում էլեկտրական էներգիայի հաղորդման և բաշխման ցանցեր մուտքի իրավունքի տրամադրման անցումային կանոնների նախագծի շուրջ
ՀՀ էլեկտրաէներգետիկական շուկայի աստիճանական ազատականացմանն ուղղված քայլերի շրջանակում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմը մշակել է էլեկտրաէներգետիկական համակարգում որակավորված սպառողներին և որակավորված մատակարարներին էլեկտրական էներգիայի հաղորդման և բաշխման ցանցեր մուտքի իրավունքի տրամադրման անցումային կանոնների և համապատասխան պայմանագրերի նախագծերը: Տեղեկացնում ենք, որ սույն թվականի օգոստոսի 19-ին ժամը 14:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի խորհրդակցությունների դահլիճում նշված հարցը նախատեսվում է քննարկել սպառողների շահերը պաշտպանող կազմակերպությունների և նշված կանոններով սահմանվող որակավորված մատակարարների հետ:
Բաշխման ծառայության մատուցման պայմանագրի նախագիծ
Հաշվեկշռման ծառայության մատուցման պայմանագրի նախագիծ