Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հայտարարություններ

ՀՀ ՀԾԿՀ-ի օգոստոսի 31-ի նիստ

26/08/2016

 

 

 

 

Նախագիծ

ՕՐԱԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ

 

31 օգոստոսի, 2016թ  ժամը՝ 11:00 - ին

1. Էլէկտրաէներգետիկական համակարգում որակավորված սպառողին և որակավորված մատակարարին էլեկտրական էներգիայի հաղորդման և բաշխման ցանցեր մուտքի իրավունքի տրամադրման անցումային կանոնները հաստատելու մասին

որոշման նախագիծը հավելված

Զեկուցող` Գ. Բաղրամյան

2. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի սեպտեմբերի 16-ի №110Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին

որոշման նախագիծը

Զեկուցող` Գ. Բաղրամյան

3. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի նոյեմբերի 16-ի №149Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին

որոշման նախագիծը

Զեկուցող` Գ. Բաղրամյան

4. Էլեկտրական էներգիայի բաշխման ծառայության մատուցման (բաշխող-սպառող (որակավորված սպառող)) և էլեկտրական էներգիայի հաշվեկշռման ծառայության մատուցման պայմանագրերի օրինակելի ձևերը սահմանելու մասին

որոշման նախագիծը հավելված

Զեկուցող` Գ. Բաղրամյան

5. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի օգոստոսի 24-ի №341Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին

որոշման նախագիծը

Զեկուցող` Գ. Գևորգյան

6. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015 թվականի հուլիսի 1-ի №208Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին

որոշման նախագիծը

Զեկուցող` Գ. Գևորգյան

7. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի սեպտեմբերի 15-ի №202Ա որոշման մեջ լրացումներ կատարելու մասին

որոշման նախագիծը

Զեկուցող` Գ. Գևորգյան

8. «ԱՄՐԻՏԱՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «Գնդեվանք-1» փոքր հիդրոէլեկտրակայանում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա տրամադրելու մասին

որոշման նախագիծը հավելված

Զեկուցող` Ս. Շահինյան

9. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2014 թվականի դեկտեմբերի 24-ի №477Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

որոշման նախագիծը

Զեկուցող` Ս.Շահինյան

10. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի դեկտեմբերի 4-ի №433Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

որոշման նախագիծը

Զեկուցող` Ս.Շահինյան

11. «ՔԱՐԵՎԱՐԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ՔԵՅԷՆԵՐՋԻ» փոքր հիդրոէլեկտրակայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը սահմանելու մասին

որոշման նախագիծը

Զեկուցող` Գ. Բաղրամյան

12. «ՆԱՏԷՆԵՐԳՈ 68» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Գոմք» փոքր հիդրոէլեկտրակայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը սահմանելու մասին

որոշման նախագիծը

Զեկուցող` Գ. Բաղրամյան

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահ`

 

  Ռ. Նազարյան