Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հաղորդագրություններ

«ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության կողմից մատուցվող ծառայությունների կարգավորվող անցումային սակագների գործողության ժամկետի մասին

19/02/2007

Սույն թվականի փետրվարի 19-ին, տեղի է ունեցել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստ, որտեղ քննարկվել է հանձնաժողովի` 2006 թվականի նոյեմբերի 24-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության կողմից բացառիկության կարգով մատուցվող հիմնական և ոչ հիմնական ծառայությունների անցումային սակագաներ սահմանելու մասին» No 283 Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին հարցը:
Քննարկելով վերը նշված հարցը, ինչպես նաև հաշվի առնելով «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված առաջարկը, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշել է «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության կողմից մատուցվող ծառայությունների կարգավորվող անցումային սակագների գործողության ժամկետը երկարաձգել մինչև 2007 թվականի սեպտեմբերի 1-ը:


                                                   
ՀՀ  հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով 
19.02.2007թ.