Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հաղորդագրություններ

ՀՀ ՀԾԿՀ-ն մշակել է ջրային ոլորտում գործունեության լիցենզավորման կարգի նախագիծը

06/09/2016

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմը, ղեկավարվելով 2015 թվականի հունիսի 23-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասով, մշակել է ջրային ոլորտում գործունեության լիցենզավորման կարգի նախագիծը:

Ելնելով այն հանգամանքից, որ նախագիծը վերաբերում է հանրային ծառայություն համարվող խմելու ջրի ոլորտում համապատասխան գործունեության լիցենզավորման կարգավորմանը, և հաշվի առնելով հարցի հանրային կարևորությունը, այն հրապարակվել է հանձնաժողովի պաշտոնական ինտերնետային կայքում: Քանի որ նշված կարգի՝ հանձնաժողովի որոշմամբ հաստատումը նախատեսված է սույն թվականի նոյեմբերին, ուստի նշված նախագծի հետագա քննարկումների արդյունքում ձևավորվելիք վերջնական տարբերակը հանձնաժողովի պաշտոնական ինտերնետային կայքում կհրապարակվի սույն թվականի նոյեմբեր ամսին: 

Հաշվի առնելով նշված ժամկետները՝ տեղեկացնում ենք, որ բոլոր շահագրգիռ կողմերը, ինչպես նաև սպառողների շահերը պաշտպանող կազմակերպությունները կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկությունները և դիտողությունները հանձնաժողով ներկայացնել մինչև սույն թվականի սեպտեմբերի 20-ը՝ sspetrosyan@psrc.am էլեկտրոնային հասցեով կամ զանգահարելով 010-56-49-27 (ներքին համարը՝ 312) հեռախոսահամարով: