Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հայտարարություններ

ՀՀ ՀԾԿՀ-ի նոյեմբերի 2-ի նիստ

28/10/2016

 

 

 

 

Նախագիծ

ՕՐԱԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ

 

2 նոյեմբերի, 2016թ  ժամը՝ 11:00 - ին

1. Ջրային ոլորտում գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին

որոշման նախագիծը հավելված

Զեկուցող` Ս. Շահինյան

2. Ջրային ոլորտում սակագների սահմանման և վերանայման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի օգոստոսի 9-ի №97Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին

որոշման նախագիծը հավելված

Զեկուցող` Գ. Բաղրամյան

3. Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դեսպանություններին, հյուպատոսական հիմնարկներին, դիվանագիտական կարգավիճակ ունեցող միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններին ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների տրամադրման կարգը հաստատելու մասին

որոշման նախագիծը հավելված

Զեկուցող` Գ. Գևորգյան

4. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2001 թվականի նոյեմբերի 12-ի №53 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

որոշման նախագիծը հավելված

Զեկուցող` Ս. Շահինյան

5. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2011 թվականի մարտի 2-ի №77Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

որոշման նախագիծը

Զեկուցող` Ս. Շահինյան

6. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2012 թվականի հուլիսի 18-ի №273Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու և անհատ ձեռնարկատեր Կարեն Ղուկասյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթը կարճելու մասին

որոշման նախագիծը

Զեկուցող` Գ. Գևորգյան

7. «ԲԵՆԻՍՍԻՄԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված №9/1-90 թույլտվությունը և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2010 թվականի ապրիլի 21-ի №200Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին

որոշման նախագիծը

Զեկուցող` Գ. Գևորգյան

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահ`

 

  Ռ. Նազարյան