Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հաղորդագրություններ

ՀՀ ՀԾԿՀ-ն մշակել է խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնների և պայմանագրերի օրինակելի ձևերի նախագծերը

04/11/2016

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմն, ի կատարումն 2015 թվականի հունիսի 23-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի աշխատանքային ծրագրի 36-րդ և 38-րդ կետերի, մշակել է խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնների և պայմանագրերի օրինակելի ձևերի նախագծերը:
Նախագծերի նախնական տարբերակները, որոնք մշակվել են Ասիական զարգացման բանկի փորձագետների աջակցությամբ, հանրային քննարկման նպատակով սույն թվականի հունիսի 27-ին տեղակայվել են հանձնաժողովի կայքի «Հայտարարություններ» բաժնի «Նորություններ» ենթաբաժնում (http://psrc.am/am/announcements/anews/2275-2016-06-27-08-43-57):
Կանոնների և պայմանագրերի հանձնաժողովի որոշմամբ հաստատումը նախատեսված է մինչև սույն թվականի նոյեմբերի 30-ը, իսկ դրանք գործելու են 2017 թվականի հունվարի 1-ից: Հաշվի առնելով նշված ժամկետները՝ տեղեկացնում ենք, որ բոլոր շահագրգիռ կողմերը, ինչպես նաև սպառողների շահերը պաշտպանող կազմակերպությունները կարող են իրենց առաջարկությունները և դիտողությունները հանձնաժողով ներկայացնել մինչև սույն թվականի նոյեմբերի 11-ը՝ այդ թվում emirzakhanyan@psrc.am էլեկտրոնային հասցեով:

Կանոններ,

Պայմանագիր (Մատակարար-բնակիչ Բաժանորդ),

Պայմանագիր (Մատակարար-ոչ բնակիչ Բաժանորդ):