Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հաղորդագրություններ

Աշխատանքային քննարկում սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման շուրջ

10/11/2016

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտն ուսումնասիրվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմի կողմից: Տեղեկացնում ենք, որ սույն թվականի նոյեմբերի 15-ին ժամը 16:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի խորհրդակցությունների դահլիճում նշված հարցը նախատեսվում է աշխատանքային կարգով քննարկել սպառողների շահերը պաշտպանող կազմակերպությունների և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ներկայացուցիչների հետ․

Որոշման նախագիծ,

Սակագների հաշվարկ։