Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հաղորդագրություններ

Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համաձայնեցմանն է ներկայացրել ընկերության 2017-2019 թվականների ներդրումային ծրագիրը

28/11/2016

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համաձայնեցմանն է ներկայացրել ընկերության 2017-2019 թվականների ներդրումային ծրագիրը, որի առնչությամբ սույն թվականի դեկտեմբերի 5-ին ժամը 16:00-ին հանձնաժողովում տեղի կունենա քննարկում սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների և այլ շահագրգիռ անձանց մասնակցությամբ: