Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հաղորդագրություններ

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԴԱՇՏՈՒՄ ԼԻԱՐԺԵՔ ԸՆԴԳՐԿՎԵՑԻՆ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐԻ ԵՎ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

30/11/2016

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` նոյեմբերի 30-ի նիստում քննարկվել են «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնները սահմանելու մասին», Մատակարարի և բաժանորդի միջև կնքվող «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման պայմանագրերի օրինակելի ձևերը սահմանելու մասին» հարցերը: Հանձնաժողովի աշխատակազմը, հանրային քննարկման արդյունքում, սպառողների շահերը ներկայացնող հասարակական կազմակերպություններից, շահագրգիռ անձանցից քննարկվող նախագծերի վերաբերյալ ստացված կարծիքներն ու առաջարկություններն ամփոփելով՝ ներկայացրել է որոշման նախագծեր:
Նիստում քննարկելով վերոնշյալ հարցերը՝ հանձնաժողովը որոշեց.
ա) «Հաստատել «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնները,
բ) «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման պայմանագրերի օրինակելի ձևերը։
Ընդունված որոշումներն ուժի մեջ կմտնեն 2017թ-ի հունվարի 1-ից։

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով