«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 2016-2020 թվականների ներդրումային ծրագրի քննարկում
07/12/2016
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համաձայնեցմանն է ներկայացրել ընկերության 2016-2020 թվականների ներդրումային ծրագիրը, որի առնչությամբ սույն թվականի դեկտեմբերի 13-ին ժամը 16:00-ին հանձնաժողովում տեղի կունենա քննարկում սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների և այլ շահագրգիռ անձանց մասնակցությամբ: